ԷԼՕՍ էպիլյացիա․պրոցեդուրաների իրականացման հակացուցումները
Տվյալ մեթոդի կիրառման հակացուցումները նվազագույնն են։ Նրանց թվում է ալերգիան լույսից և/կամ արևից, հիվանդություններ, որոնց արտահայտումը կարող է փոխվել ինտենսիվ լույսի ալիքների ազդեցությունից, ներքին օրգանների լուրջ խրոնիկ հիվանդությունները, իմմունային համակարգի խանգարումները, օնկոլոգիական հիվանդությունները։ ԷԼՕՍ էպիլյացիան չի կարելի իրականացնել այն դեպքում, եթե ազդեցության նախատեսված հատվածում տեղադրվել են մեխանիկական իմպլանտներ, ինչպես նաև կոխլեար իմպլանտի կամ սրտի գործունեության խթանիչի առկայության դեպքում։ Պրոցեդուրաները չի կարելի իրականացնել ինֆեկցիոն հիվանդությունների, ակտիվ ձևի հերպեսի, ինչպես նաև մաշկի վերքերի և վնասվածքների առկայության դեպքում ազդեցության ենթադրվող հատվածում։ Մասնագետները խորհուրդ չեն տալիս իրականացնել պրոցեդուրան հղի կանանց։ Բիկինիի, կրծքագեղձերի և թևատակերի հատվածում ԷԼՕՍ էպիլյացիա անցկացնելիս նախատեսվում է ՈՒՁՀ իրականացում, որից հետո անհրաժեշտ է ստանալ բժիշկ-էնդոկրինոլոգի կամ մամմոլոգի եզրակացությունը։